Անց է կացվել դասընթաց ՀՀ վարկային կազմակերպությունների միության հետ համագործակցությամբ

Սույն թվականի փետրվարի 25-ին ՀՀ ԿԲ ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից՝ ՀՀ վարկային կազմակերպությունների միության հետ համագործակցությամբ կազմակերպվել է դասընթաց՝ ՀՀ տարածքում գործող վարկային կազմակերպությունների ներքին դիտարկումների մարմնի աշխատակիցների համար:
Դասընթացի շրջանակներում ՖԴԿ աշխատակիցների կողմից ներկայացվել են ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ոլորտում ՀՀ օրենսդրական փոփոխությունները և հաշվետվությունների ներկայացման կարգը:

Դասընթացը նպատակ է հետապնդել ապահովել օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ առավելագույն թվով վարկային կազմակերպությունների իրազեկվածությունը և ներկայացնել ս.թ. փետրվարի 5-ին կայացած դասընթացի շրջանակներում մասնակից վարկային կազմակերպությունների կողմից վերհանված հարցերի լրացուցիչ պարզաբանումներ: