Անց է կացվել դասընթաց Կենտրոնական դեպոզիտարիայի, ՀՀ տարածքում գործող ներդրումային ընկերությունների և ներդրումային ֆոնդերի կառավարիչների ներքին դիտարկումների մարմնի աշխատակիցների մասնակցությամբ

Սույն թվականի փետրվարի 19-ին ՀՀ ԿԲ ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից անց է կացվել դասընթաց՝ Կենտրոնական դեպոզիտարիայի, ՀՀ տարածքում գործող ներդրումային ընկերությունների և ներդրումային ֆոնդերի կառավարիչների ներքին դիտարկումների մարմնի աշխատակիցների մասնակցությամբ: Դասընթացին ներկա են գտնվել նաև ՀՀ ԿԲ ֆինանսական վերահսկողության վարչության ներկայացուցիչները:

Դասընթացի շրջանակներում ներկայացվել են ՓԼ/ԱՖ ոլորտում ՀՀ օրենսդրական փոփոխությունները, ՀՀ ՓԼ/ԱՖ ռիսկերի ազգային գնահատման արդյունքները և ՖԱԹՖ մի շարք նոր ուղեցույցներ: