Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 324-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 24-Ն

30.01.2026

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 324-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին

    հրապարակման ամսաթիվ՝ 20.02.2026

Նպատակ ունենալով ապահովել ներդրումային ֆոնդերի կառավարիչների և կառավարումն իրականացնող անձանց կողմից միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի արդյունավետ կառավարմանն ուղղված համապատասխան գործիքակազմի առկայությունը,
հիմք ընդունելով «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքի 8․3-րդ հոդվածի 4-րդ մասը և 36-րդ հոդվածի 2-րդ մասը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի դեկտեմբերի 27-ի ««Ներդրումային ֆոնդի կառավարչի ներքին հսկողության և ռիսկերի կառավարման համակարգի նկատմամբ նվազագույն պահանջները» կանոնակարգ 10/06»-ը հաստատելու մասին» թիվ 324-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդի կառավարչի ներքին հսկողության և ռիսկերի կառավարման համակարգի նկատմամբ նվազագույն պահանջները» կանոնակարգ 10/06»-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ լրացումները․


2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ                                 Արմեն Նուրբեկյան
Երևան