Վարկային կազմակերպությունների կողմից պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվության ձևը, տրամադրման կարգը և ժամկետները հաստատելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 6-Ն

13.01.2026

Վարկային կազմակերպությունների կողմից պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվության ձևը, տրամադրման կարգը և ժամկետները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 7-ի թիվ 263-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին

    հրապարակման ամսաթիվ՝ 30.01.2026

Նպատակ ունենալով ներդնել վարկային կազմակերպությունների կողմից պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվությունների տրամադրման առցանց համակարգ և սահմանել այդ համակարգով հաշվետվությունների ներկայացման առավել մանրամասն կանոններ,
հիմք ընդունելով «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը և 11-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով և 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել «Վարկային կազմակերպությունների կողմից պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվության տրամադրման կարգը և ժամկետները»` համաձայն Հավելված 1-ի:
2. Հաստատել «Վարկային կազմակերպությունների կողմից պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվության ձևը»` համաձայն Հավելված 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 7-ի «Վարկային կազմակերպությունների կողմից պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ թիվ 102 հաշվետվության ձևը, դրա լրացման և հաշվետվության ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 263-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի փետրվարի 2-ին:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ՝            Մարտին Գալստյան
Երևան