ՖԴԿ ներկայացուցիչը ընտրվել է Վարշավայի կոնվենցիայի Կողմերի համաժողովի բյուրոյի անդամ

Սույն թվականի նոյեմբերի 5-6 կայացած Եվրոպայի խորհրդի «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, հետախուզման, առգրավման և բռնագրավման, ինչպես նաև ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» կոնվենցիայի (Վարշավայի կոնվենցիա) Կողմերի համաժողովի լիագումար նիստի շրջանակներում ՖԴԿ ներկայացուցիչ Անի Մելքոնյանը ընտրվել է Կողմերի համաժողովի բյուրոյի անդամ:

Կողմերի համաժողովը հանդիսանում է Վարշավայի կոնվենցիայի դրույթների կատարման նկատմամբ մշտադիտարկում իրականացնող մարմին: Վերջինս կոնվենցիային միացած երկրների կազմից յուրաքանչյուր տարի ձևավորվում է 5 անդամից բաղկացած բյուրո՝ Կողմերի համաժողովի աշխատանքների համակարգումն ապահովելու նպատակով: