ՀՀ կենտրոնական բանկի ք. Ծաղկաձորի ՏԴԿ-ում անց է կացվել սեմինար-քննարկում՝ առևտրային բանկերի աշխատակիցների մասնակցությամբ

Սույն թվականի մայիսի 8-ին ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից ՀՀ կենտրոնական բանկի ք. Ծաղկաձորի ՏԴԿ-ում անց է կացվել սեմինար-քննարկում՝ ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերի աշխատակիցների՝ մեծամասամբ ներքին դիտարկումների մարմինների աշխատակիցների մասնակցությամբ:

Սեմինար-քննարկման ժամանակ բանկերի ներկայացուցիչների կողմից ներկայացվել են իրենց բանկում ներդրված փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի գործընթացի առանձնահատկությունները, իսկ ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների աշխատակիցների կողմից ներկայացվել են Ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից իրականացված վերլուծության արդյունքները: