ՄԱԿ անվտանգության խորհրդի բանաձևերով կամ դրանց համաձայն հրապարակված ցանկերում անձանց ներառելը առաջարկելու կամ ներառելու, անձանց հանելը առաջարկելու կամ հանելու, գույքի սառեցումը վերացնելու, համալրելու, վճարումներ կատարելը թույլատրելու կարգի մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 167-Ն

23.09.2025

Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձևերով կամ դրանց համաձայն հրապարակված ցանկերում անձանց ներառելը առաջարկելու կամ անձանց ներառելու, այդպիսի ցանկերից անձանց հանելը առաջարկելու կամ անձանց հանելու, գույքի սառեցումը վերացնելու, սառեցված գույքը համալրելու, սառեցված գույքի հաշվին վճարումներ կատարելը թույլատրելու վերաբերյալ կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 336-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին

     հրապարակման ամսաթիվ՝ 06.10.2025

Հիմք ընդունելով «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը և 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետը, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. Հաստատել «Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի բանաձևերով կամ դրանց համաձայն հրապարակված ցանկերում անձանց ներառելը առաջարկելու կամ անձանց ներառելու, այդպիսի ցանկերից անձանց հանելն առաջարկելու կամ անձանց հանելու, գույքի սառեցումը վերացնելու, սառեցված գույքը համալրելու, սառեցված գույքի հաշվին վճարումներ կատարելը թույլատրելու կարգը»՝ համաձայն սույն որոշման Հավելված 1-ի:
2. Հաստատել լիազոր մարմնին ներկայացվող դիմումների ձևերը՝ համաձայն սույն որոշման Հավելված 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 2-ի ««Լիազոր մարմնի հրապարակած՝ ահաբեկչության հետ կապված անձանց ցանկերից հանելու խնդրանքի քննարկման, ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց գույքի սառեցումը վերացնելու կարգը» հաստատելու մասին» թիվ 336-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:


Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                 Մարտին Գալստյան
Երևան