«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման բարձր ռիսկի և կասկածելիության չափանիշների վերաբերյալ» ուղեցույցը լրացվել է լրացուցիչ չափանիշներով

Հրապարակվել է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման բարձր ռիսկի և կասկածելիության չափանիշների վերաբերյալ» ուղեցույցի խմբագրված տարբերակը

ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական կայքում հրապարակվել է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման բարձր ռիսկի և կասկածելիության չափանիշների վերաբերյալ» ուղեցույցի խմբագրված տարբերակը: Ուղեցույցը կազմվել է Ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից ՖԱԹՖ-ի հրապարակումների, ինչպես նաև միջազգային փորձի ուսումնասիրության հիման վրա` ներառելով փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման բարձր ռիսկի և կասկածելիության լրացուցիչ չափանիշներ։