Անց է կացվել դասընթաց ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակիցների համար
Սույն թվականի դեկտեմբերի 22-ին ՀՀ ԿԲ ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից անց է կացվել դասընթաց ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակիցների մասնակցությամբ:
Դասընթացի շրջանակներում մասնակիցներին ներկայացվել են ՀՀ ՓԼ/ԱՖ դեմ պայքարի համակարգի 5-րդ փուլի գնահատման արդյունքները, օրենսդրության զարգացումները կապված զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ պայքարի հետ, ՓԼ/ԱՖ դեմ պայքարի օրենսդրությամբ հաշվետու անձ պետական մարմինների համար սահմանված պարտականությունները, կասկածելիության նոր ազդակներ և չափանիշներ: