Եվրոպայի խորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի 52-րդ լիագումար նիստի ընթացքում ներկայացվել է ՀՀ առաջընթացի միջանկյալ հաշվետվությունը
Սույն թվականի դեկտեմբերի 6-ից 8-ին կայացած Եվրոպայի խորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի 52-րդ լիագումար նիստի ընթացքում ներկայացվել է ՀՀ ՓԼ/ԱՖ դեմ պայքարի համակարգի 5-րդ փուլի փոխադարձ գնահատման առաջընթացի միջանկյալ հաշվետվությունը, որը վերաբերում էր զանգվածային ոչնչացման զենքի (ԶՈԶ) տարածման ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում ֆինանսական պատժամիջոցների կիրառման վերաբերյալ երկրին տրված հանձնարարականի կատարմանը:
Լիագումար նիստը հաստատել է Հայաստանի Հանրապետության առաջընթացի միջանկյալ հաշվետվությունը և բարձր է գնահատել բացահայտված խնդիրները վերացնելու նպատակով «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու ուղղությամբ ձեռնարկված քայլերը:
Առաջընթացի հերթական հաշվետվությունը սահմանված կարգի համաձայն կներկայացվի 2018 թվականին: