Սույն թվականի մայիսի 24-ին տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների ֆինանսական հետախուզության մարմինների ղեկավարների խորհրդի հերթական նիստը
Սույն թվականի մայիսի 24-ին Ղրղըզստանի Հանրապետության մայրաքաղաք Բիշքեկում տեղի է ունեցել Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ֆինանսական հետախուզության մարմինների ղեկավարների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է Ֆինանսական դիտարկումների կենտրոնի (ՖԴԿ) ղեկավար Դանիել Ազատյանի գլխավորած պատվիրակությունը:
Նիստի ընթացքում ներկայացվել են զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում միասնական մոտեցումների ձևավորման նպատակով ՖԴԿ-ի նախաձեռնությամբ իրականացված ուսումնասիրության արդյունքները: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են միջազգային ահաբեկչական կենտրոնների բացահայտման նպատակով ձեռնարկված համատեղ միջոցառումների արդյունքները, ինչպես նաև ԱՊՀ մասնակից պետություններից իրականացվող անդրսահմանային ֆինանսական հոսքերի վերլուծության միջոցով հանցավոր եկամուտների վերաբաշխման և օրինականացման հարթակների բացահայտման ծրագրի հայեցակարգը: Նիստի որոշմամբ ՖԴԿ-ի ներկայացուցիչը ընտրվել է Սպառնալիքների և խոցելիությունների գնահատման աշխատանքային խմբի ղեկավար:
Նշենք, որ ս.թ. փետրվարի 8-ին ՀՀ Ազգային ժողովը վավերացրել է 2012թ. դեկտեմբերի 5-ին Աշխաբադում ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների ղեկավարների խորհրդի կազմավորման մասին» համաձայնագիրը:
ՀՀ կառավարության 11 մայիսի 2017թ. № 490-Ա որոշմամբ Համաձայնագրի կատարման համար պատասխանատու իրավասու մարմին է նշանակվել Կենտրոնական բանկը՝ ի դեմս ֆինանսական դիտարկումների կենտրոնի: