ԿԲ խորհրդի նիստում
Հաղորդագրություն ԿԲ խորհրդի նիստի վերաբերյալ
ՀՀ կենտրոնական բանկի Խորհրդի ապրիլի 22-ի նիստում փոփոխություններ են կատարվել «Վարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վարկային կազմակերպությունների գործունեության տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 14-ում։
Հաշվառումից հանվել են «ՅՈՒՓԵՅ» ՓԲԸ վճարահաշվարկային կազմակերպության «Կենտրոն 4», «Շենգավիթ 1», «Քանաքեռ» և «Ջրվեժ» մասնաճյուղերը, վերաձևակերպվել են Ա/Ձ Նորայր Մարտիրոսյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 137 և «Ալֆասեքյուրիթիզ» ՍՊԸ (գրանցվել է նոր խմբագրությամբ կանոնադրությունը) ներդրումային ծառայությունների մատուցման ՆԸ թիվ 0008 լիցենզիաները, «Արմենիա» հյուրանոցային համալիր ՓԲԸ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 525 լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել, գրանցվել են «Լիմիթլես Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ի «Լիմիթլես Փրայմ» հրապարակային, պայմանագրային, բաց, լրացուցիչ ռիսկով ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները։