ԿԲ խորհրդի նիստում
Հաղորդագրություն ԿԲ խորհրդի նիստի վերաբերյալ
ՀՀ կենտրոնական բանկի Խորհրդի ապրիլի 8-ի նիստում փոփոխություններ և լրացում է կատարվել «Միջազգային շուկաներում լայնորեն կիրառվող ածանցյալ ֆինանսական գործիքների, ֆինանսական գործարքների տիպային պայմանագրերը սահմանելու, ինչպես նաև գլխավոր համաձայնագրերի նկատմամբ պահանջներ սահմանելու մասին» թիվ 67-Ն որոշման մեջ։
«ԼՈՒՍՏԵԼԵԿՈՄ» ՍՊԸ-ին տրամադրվել է փոխանակման կետի մասնաճյուղի լիցենզիա, «ԷՎՐԻԿԱ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 837/3 լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել։