ԿԲ խորհրդի նիստում
Հաղորդագրություն ԿԲ խորհրդի նիստի վերաբերյալ
ՀՀ կենտրոնական բանկի Խորհրդի փետրվարի 25-ի նիստում «ԿԱՍԱԴԵԼ ՍԹՈՐ» ՍՊԸ-ին և «ԼԻԼԻԹ ԵՎ ՍՅՈՒԶԻ» ՍՊԸ-ին տրամադրվել են արտարժույթի առուվաճառքի լիցենզիաներ, ուժը կորցրած են ճանաչվել «Նարիենա» ՍՊԸ գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 143 և «ԱՐՏ ԿՐԵԴԻՏ» ՍՊԸ գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 271 լիցենզիաները: Հաշվառումից հանվել է «ՅՈՒՓԵՅ» ՓԲԸ «Արաբկիր 3» մասնաճյուղը։