Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 143-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 30-Ն
11.03.2025
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 143-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Հրապարակման ամսաթիվ՝ 26.03.2025
Նպատակ ունենալով ապահովել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի միջոցով բանկային հաշվի վավերականության և պատկանելիության ստուգման գործընթացի արդյունավետությունը, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 35.1 հոդվածի 3-րդ մասը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ե» կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 28-ի «Բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի վարման կարգը, ներառման ենթակա տեղեկությունների ցանկը, տեղեկությունների (հաշվետվությունների) տրամադրման ձևը և ժամկետները սահմանելու մասին» թիվ 143-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) սահմանված «Բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի վարման կարգը, ներառման ենթակա տեղեկությունների ցանկը և տեղեկությունների (հաշվետվությունների) ներկայացման ժամկետները» կարգում (այսուհետ՝ Կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
2. Որոշմամբ սահմանված «Տեղեկությունների (հաշվետվությունների) տրամադրման» ձևում (այսուհետ՝ Ձև) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
3. Սույն որոշման 2-րդ կետի 17-րդ ենթակետով լրացվող ձևի 41-րդ կետով սահմանված տեղեկությունների ներառմամբ հաշվետվություններ ներկայացվում են նաև մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը ներկայացված բացված բանկային հաշիվների և պահատուփերի վերաբերյալ, որոնց մասով ներկայացված չէ բանկային հաշվի փակման կամ բանկային պահատուփի օգտագործման դադարեցման վերաբերյալ հաշվետվություն։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն որոշման 2-րդ կետի 16-րդ ենթակետով, ինչպես նաև 3-րդ կետով սահմանված դրույթների, որոնք ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող վաթսուներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան
Երևան