Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հունվարի 27-ի թիվ 20-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 3-Ն

14.01.2025

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հունվարի 27-ի թիվ 20-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին

      Հրապարակման ամսաթիվ՝ 27.01.2025

Հաշվի առնելով, որ 2023 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտել «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» թիվ ՀՕ-253-Ն օրենքի դրույթները, մասնավորապես՝ ուժը կորցրած է ճանաչվել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի՝ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով սահմանված նորմատիվ իրավական ակտն ընդունելու իրավասությունը, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը և 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետը, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հունվարի 27-ի «Իրավաբանական անձանց կողմից իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնին իրական շահառուների վերաբերյալ հայտարարության օրինակելի ձևը, հայտարարություն ներկայացնելու կարգը և ժամկետները հաստատելու մասին» թիվ 20-Ն որոշումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ                          Հովհաննես Խաչատրյան

Երևան