Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2016 թվականի օգոստոսի 3-ի թիվ 1/544 Լ որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/472 L

06.12.2024

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2016 թվականի օգոստոսի 3-ի թիվ 1/544 Լ որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը և 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Նորմատիվ  իրավական   ակտերի  մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը և 34-րդ հոդվածը՝  

 Ո ր ո շ ու մ  ե մ.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2016թվականի օգոստոսի 3-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի արտաքին և ներքին էլեկտրոնային հաղորդագրությունների ֆորմատների ամփոփ կատալոգների հաստատման վերաբերյալ» թիվ 1/544Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Ֆինանսական արտաքին էլեկտրոնային հաղորդագրությունների ֆորմատների նկարագրության ամփոփ կատալոգ» հավելված 1-ում (այսուհետ՝ Կատալոգ 1) և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Ֆինանսական ներքին էլեկտրոնային հաղորդագրությունների ֆորմատների նկարագրության ամփոփ կատալոգ» հավելված 2-ում (այսուհետ՝ Կատալոգ 2)  կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:

  ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ