«ԷԿԼՕՖ» ՈՒՎԿ ՍՊԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/509 Ա

30.12.2024

«ԷԿԼՕՖ» ՈՒնիվերսալ Վարկային Կազմակերպություն Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերության ղեկավարների կազմում կատարված  փոփոխությունը գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 92-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 01.07.2008թ. թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 13-ի 146-րդ կետի 1-ին ենթակետը և 171-րդ կետը, «ԷԿԼՕՖ» Ունիվերսալ Վարկային Կազմակերպություն Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերության կողմից 04.12.2024թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցումից հանել «ԷԿԼՕՖ» Ունիվերսալ Վարկային Կազմակերպություն Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերության գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնում գրանցված Գառնիկ Գրիգորյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ