«ՍՓԵՇԼ ՖԱՅՆԵՆՍ» ունիվերսալ վարկային կազմակերպություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ղեկավարներին գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/497 Ա

24.12.2024

«ՍՓԵՇԼ ՖԱՅՆԵՆՍ» ունիվերսալ վարկային կազմակերպություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ղեկավարներին գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 1-ի թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 13-ի 133-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (11.12.2024թ. թիվ 48 արձանագրություն), Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 24.12.2024թ. թիվ 231 Ա որոշումը և «ՍՓԵՇԼ ՖԱՅՆԵՆՍ» ունիվերսալ վարկային կազմակերպություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ստեղծումը նախաձեռնող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված 09.07.2024թ., 31.07.2024թ., 23.08.2024թ., 05.09.2024թ., 09.09.2024թ., 11.09.2024թ. և 29.11.2024թ. միջնորդագրերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. «ՍՓԵՇԼ ՖԱՅՆԵՆՍ» ունիվերսալ վարկային կազմակերպություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության խորհրդի անդամի պաշտոնում գրանցել Մանվել Սահակյանին:
2. «ՍՓԵՇԼ ՖԱՅՆԵՆՍ» ունիվերսալ վարկային կազմակերպություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության խորհրդի անդամի պաշտոնում գրանցել Սամվել Սահակյանին:
3. «ՍՓԵՇԼ ՖԱՅՆԵՆՍ» ունիվերսալ վարկային կազմակերպություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության խորհրդի անդամի պաշտոնում գրանցել Քրիստինե Սահակյանին:
4. «ՍՓԵՇԼ ՖԱՅՆԵՆՍ» ունիվերսալ վարկային կազմակերպություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գործադիր տնօրենի պաշտոնում գրանցել Արթուր Պետրոսյանին:

5. «ՍՓԵՇԼ ՖԱՅՆԵՆՍ» ունիվերսալ վարկային կազմակերպություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գլխավոր հաշվապահի պաշտոնում գրանցել Աննա Ղուկասյանին:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ