«ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ «ԷՐԵԲՈՒՆԻ» մասնաճյուղի գործունեության ժամանակավոր դադարեցումը թույլատրելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/494 Ա

24.12.2024

«ՅՈՒՆԻԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության «ԷՐԵԲՈՒՆԻ» մասնաճյուղի գործունեության ժամանակավոր դադարեցումը թույլատրելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 8-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 10-րդ գլուխը, հաշվի առնելով «ՅՈՒՆԻԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության 12.12.2024թ. միջնորդագիրը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Թույլատրել «ՅՈՒՆԻԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության «ԷՐԵԲՈՒՆԻ» մասնաճյուղի գործունեության ժամանակավոր դադարեցումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 03.01.2025 թ.-ից:
3. Սույն որոշումը գործում է մինչև 02.05.2025թ.:

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ