«ՅՈՒՓԵՅ» փակ բաժնետիրական ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/491 Ա

18.12.2024

«ՅՈՒՓԵՅ»  փակ բաժնետիրական ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է.1» կետը, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 285-Ն որոշմամբ հաստատված «Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզավորման, մասնաճյուղերի հաշվառման, ղեկավարների որակավորման, մասնագիտական համապատասխանության ստուգման և գրանցման կարգը» կանոնակարգ 17/01-ի 96-րդ կետի 1-ին ենթակետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացություն (18.12.2024թ. թիվ 52 արձանագրություն) և «ՅՈՒՓԵՅ» փակ բաժնետիրական ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության 06.12.2024թ. միջնորդագիրը և կից փաստաթղթերը`

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցումից հանել «ՅՈՒՓԵՅ» փակ բաժնետիրական ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության գլխավոր հաշվապահի պաշտոնում գրանցված Աշոտ Կարապետյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ