«ԱՐԵԳԱԿ» ՈՒՎԿ ՓԲԸ «Ապարան» ներկայացուցչությունը գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/488 Ա
18.12.2024
«ԱՐԵԳԱԿ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության «Ապարան» ներկայացուցչությունը գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 1-ի թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 13-ի 5-րդ գլուխը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (18.12.2024թ. թիվ 52 արձանագրություն) և «ԱՐԵԳԱԿ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության կողմից 21.11.2023 թ., 22.11.2023 թ. և 11.12.2023 թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցել «ԱՐԵԳԱԿ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության «Ապարան» ներկայացուցչությունը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ