«Հայփոստ» ՓԲԸ վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/479 Ա
11.12.2024
«Հայփոստ» ՓԲԸ վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 285-Ն որոշմամբ հաստատված «Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզավորման, մասնաճյուղերի հաշվառման, ղեկավարների որակավորման, մասնագիտական համապատասխանության ստուգման և գրանցման կարգը» կանոնակարգ 17/01-ի 83-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (11.12.2024թ. թիվ 51 արձանագրություն) և «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության 13.08.2024թ., 17.10.2024թ., 27.11.2024թ. և 03.12.2024թ. միջնորդագրերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնում գրանցել Շուշան Ալեքսանյանին:
2. «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության գլխավոր գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնում գրանցել Նաիրի Ադամյանին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ