«Հայաստանի ֆոնդային բորսա» բաց բաժնետիրական ընկերության «Արժեթղթերի շուկա ստեղծողի կանոնների» փոփոխությունները գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/478 Ա
11.12.2024
«Հայաստանի ֆոնդային բորսա» բաց բաժնետիրական ընկերության «Արժեթղթերի շուկա ստեղծողի կանոնների» փոփոխությունները գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 116-րդ հոդվածի 4-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հունվարի 15-ի թիվ 17Ն որոշմամբ հաստատված «Կարգավորվող շուկայի օպերատորի գրանցումն ու լիցենզավորումը, կարգավորվող շուկայի օպերատորի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 5/01-ի 66-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2024 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 51 արձանագրություն), ուսումնասիրելով «Հայաստանի ֆոնդային բորսա» բաց բաժնետիրական ընկերության կողմից 20.09.2024 թ. և 01.11.2024թ. ներկայացված միջնորդագրերն ու կից փաստաթղթերը`
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցել «Հայաստանի ֆոնդային բորսա» բաց բաժնետիրական ընկերության դիտորդ խորհրդի կողմից 13.09.2024թ. հաստատված «Արժեթղթերի շուկա ստեղծողի կանոնների» փոփոխությունները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ