«Կրեդիտ Կոնցեպտ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության «ԱՐՄԱՎԻՐ» մասնաճյուղը գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/477 Ա
11.12.2024
«Կրեդիտ Կոնցեպտ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության «ԱՐՄԱՎԻՐ» մասնաճյուղը գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 1-ի թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 13-ի 4-րդ գլուխը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (11.12.2024թ. թիվ 51 արձանագրություն) և «Կրեդիտ Կոնցեպտ» ունիվերսալ վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության 19.11.2024թ. և 28.11.2024թ. միջնորդագրերն ու կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցել «Կրեդիտ Կոնցեպտ» ունիվերսալ վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության «ԱՐՄԱՎԻՐ» մասնաճյուղը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ