«Լիմիթլես ասեթ մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարին գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/467 Ա
04.12.2024
«Լիմիթլես ասեթ մենեջմենթ» ՓԲԸ ղեկավարին գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 02.05.2011թ. թիվ 115-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդի կառավարիչների և պահառուների ղեկավարների ու ներդրումային ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող և ներդրումային ֆոնդի պահառություն իրականացնող ֆիզիկական անձանց որակավորումը, նրանց մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու մասնագիտական որակավորման ստուգման թեմաների ցանկը» կանոնակարգ 10/05-ի 20-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (04.12.2024թ. թիվ 50 արձանագրություն) և քննարկելով «Լիմիթլես ասեթ մենեջմենթ» ՓԲԸ կողմից 18.07.2024թ., 05․08․2024թ., 25․10․2024թ և 12․11․2024թ. ներկայացված միջնորդագիրը, գրությունները և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցել «Լիմիթլես ասեթ մենեջմենթ» ՓԲԸ ներքին աուդիտի ղեկավարի պաշտոնում Էդուարդ Դադալյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ