«ԹԵԼ-ՍԵԼ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազդագրի լրացումը գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/465 Ա
02.12.2024
«ԹԵԼ-ՍԵԼ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազդագրի լրացումը գրանցելու մասին
«ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲԸ-ն 2024 թվականի նոյեմբերի 29-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2024 թվականի օգոստոսի 7-ի թիվ 1/299Ա որոշմամբ գրանցված 3,850,000 (երեք միլիոն ութ հարյուր հիսուն հազար) հատ, 35 (երեսունհինգ) ՀՀ դրամ անվանական արժեքով, սովորական բաժնետոմսերի ազդագրի լրացման գրանցման հայտ և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 68Ն որոշմամբ հաստատված «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ով ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցել «Թել-ՍԵԼ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2024 թվականի օգոստոսի 7-ի թիվ 1/299Ա որոշմամբ գրանցված՝ 3,850,000 (երեք միլիոն ութ հարյուր հիսուն հազար) հատ, 35 (երեսունհինգ) ՀՀ դրամ անվանական արժեքով, սովորական բաժնետոմսերի ազդագրի լրացումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրմանը հաջորդող օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ