«Տելեկոմ Արմենիա» բաց բաժնետիրական ընկերության անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/456 Ա
27.11.2024
«Տելեկոմ Արմենիա» բաց բաժնետիրական ընկերության անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին
«Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ն 2024 թվականի նոյեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել՝ 75,000,000 (յոթանասունհինգ միլիոն) ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով, 100,000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ և 100 (մեկ հարյուր) ԱՄՆ դոլար անվանական արժեքներով անվանական, արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագրի գրանցման հայտ, ինչպես նաև համապատասխան ազդագիրը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 68Ն որոշմամբ հաստատված «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ով ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
«Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ն 2024 թվականի նոյեմբերի 22-ին ՀՀ կենտրոնական բանկ է ներկայացրել նաև ծրագրային ազդագրի լրացում:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2024 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 49 արձանագրություն)`
Ո ր ո շ ո ւ մ ե մ .
1. Գրանցել «Տելեկոմ Արմենիա» բաց բաժնետիրական ընկերության կողմից 2024 թվականի նոյեմբերի 6-ին (նոյեմբերի 22-ին ներկայացված լրացումով) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված՝ 75,000,000 (յոթանասունհինգ միլիոն) ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով, 100,000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ և 100 (մեկ հարյուր) ԱՄՆ դոլար անվանական արժեքներով անվանական, արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրմանը հաջորդող օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ