«ԷՔՎԻՖԱՅ ԷՅ-ԷՄ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության փոփոխության գրանցման 30-օրյա ժամկետը կասեցնելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/455 Ա
27.11.2024
«ԷՔՎԻՖԱՅ ԷՅ-ԷՄ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության փոփոխության գրանցման 30-օրյա ժամկետը կասեցնելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 220-րդ հոդվածի 1-ին մասը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2024 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 49 արձանագրություն) և «ԷՔՎԻՖԱՅ ԷՅ-ԷՄ» փակ բաժնետիրական ընկերության 11.10.2024թ. և 12.11.2024թ. միջնորդագրերը՝
Ո ր ո շ ու մ ե մ ․
1. Կասեցնել «ԷՔՎԻՖԱՅ ԷՅ-ԷՄ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության փոփոխության գրանցման 30-օրյա ժամկետը՝ որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը։
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ