«Ամերիաբանկ» ՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/454 Ա

27.11.2024

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ի ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 12.04.2005թ. թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 201-րդ կետի 1-ին ենթակետը և 226-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2024թ. նոյեմբերի 27-ի թիվ 49 արձանագրություն) և «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի կողմից 30.09.2024թ., 24.10.2024թ. և 20.11.2024թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթուղթը՝

Ո ր ո շ ու մ ե մ ․

1. Գրանցումից հանել «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի խորհրդի անդամի պաշտոնում գրանցված Լինդսեյ Մոֆֆաթ Ֆորբսին:
2. Գրանցումից հանել «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի խորհրդի անդամի պաշտոնում գրանցված Ֆիլիչ Լինչին:
3. Գրանցումից հանել «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի խորհրդի անդամի պաշտոնում գրանցված Կախաբեր Կիկնավելիդզեին:
4. Գրանցել Արչիլ Գաչեչիլաձեին «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի խորհրդի անդամի պաշտոնում:
5. Գրանցել Սուլխան Գվալիային «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի խորհրդի անդամի պաշտոնում:
6. Գրանցել Թամազ Ուզովից Գեորգաձեին «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի խորհրդի անդամի պաշտոնում:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ