«ԷՄ ԲԻ ՋԻ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/452 Ա
27.11.2024
«ԷՄ ԲԻ ՋԻ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին
«ԷՄ ԲԻ ՋԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն 2024 թվականի հոկտեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել՝ 400,000,000 (չորս հարյուր միլիոն) ՀՀ դրամ ընդհանուր անվանական ծավալով, 100,000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ անվանական արժեքով անվանական, արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագրի գրանցման հայտ, ինչպես նաև համապատասխան ազդագիրը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 68Ն որոշմամբ հաստատված «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ով ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
«ԷՄ ԲԻ ՋԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն 2024 թվականի նոյեմբերի 19-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել նաև ծրագրային ազդագրի լրացում:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2024 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 49 արձանագրություն)`
Ո ր ո շ ո ւ մ ե մ .
1. Գրանցել «ԷՄ ԲԻ ՋԻ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի հոկտեմբերի 24-ին (նոյեմբերի 19-ին ներկայացված լրացումով) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված՝ 400,000,000 (չորս հարյուր միլիոն) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, 100,000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ անվանական արժեքով անվանական, արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրմանը հաջորդող օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ