«Ա 3» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Հայ Յիլդ Ռիալ Էսթեյթ» ոչ հրապարակային միջակայքային պայմանագրային անշարժ գույքի ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման կասեցված 10 աշխատանքային օրվա ժամկետը վերսկսելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/451 Ա

26.11.2024

«Ա 3» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Հայ Յիլդ Ռիալ Էսթեյթ» ոչ հրապարակային միջակայքային պայմանագրային անշարժ գույքի ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման կասեցված 10 աշխատանքային օրվա ժամկետը վերսկսելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքի 112-րդ հոդվածը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2024 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 46 արձանագրություն), «Ա 3» ՍՊԸ-ի կողմից «Հայ Յիլդ Ռիալ Էսթեյթ» ոչ հրապարակային միջակայքային պայմանագրային անշարժ գույքի ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու համար 2024 թվականի օգոստոսի 26-ին, 2024 թվականի հոկտեմբերի 7-ին և 2024 թվականի հոկտեմբերի 23-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ ․

1. Վերսկսել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2024 թվականի հուլիսի 24-ի թիվ 1/281 Ա որոշմամբ կասեցված՝ «Ա 3» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Հայ Յիլդ Ռիալ Էսթեյթ» ոչ հրապարակային միջակայքային պայմանագրային անշարժ գուքյի ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման 10 աշխատանքային օրվա ժամկետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:


ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ