«ԻՆԵԿՈ ԳՐՈՒՊ» փակ բաժնետիրական ընկերության «ԲԻ ԷՖ ՖԻՔՍԴ ԻՆՔԱՄ» ոչ հրապարակային, միջակայքային, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման կասեցված 10 աշխատանքային օրվա ժամկետը վերսկսելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/450 Ա
26.11.2024
«ԻՆԵԿՈ ԳՐՈՒՊ» փակ բաժնետիրական ընկերության «ԲԻ ԷՖ ՖԻՔՍԴ ԻՆՔԱՄ» ոչ հրապարակային, միջակայքային, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման կասեցված 10 աշխատանքային օրվա ժամկետը վերսկսելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2024 թվականի նոյեմբերի 20-ի թիվ 48 արձանագրություն), «ԻՆԵԿՈ ԳՐՈՒՊ» ՓԲԸ-ի կողմից «ԲԻ ԷՖ ՖԻՔՍԴ ԻՆՔԱՄ» ոչ հրապարակային, միջակայքային, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու համար 2024 թվականի հոկտեմբերի 9-ին և 2024 թվականի նոյեմբերի 14-ին Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ո ւ մ ե մ .
1. Վերսկսել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 16.10.2024թ. թիվ 1/401 Ա որոշմամբ կասեցված՝ «ԻՆԵԿՈ ԳՐՈՒՊ» փակ բաժնետիրական ընկերության «ԲԻ ԷՖ ՖԻՔՍԴ ԻՆՔԱՄ» ոչ հրապարակային, միջակայքային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման 10 աշխատանքային օրվա ժամկետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ