«ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ ստորադաս պարտատոմսերի ազդագիրը գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/434 Ա

13.11.2024

«ՅՈՒՆԻԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության ստորադաս պարտատոմսերի ազդագիրը գրանցելու մասին


«ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ-ն 2024 թվականի սեպտեմբերի 20-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել 10,000,000 (տասը միլիոն) ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով՝ 100 (հարյուր) ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 6,25% արժեկտրոնի տարեկան եկամտաբերությամբ, արժեկտրոնների վճարման հաճախականությունը՝ եռամսյակային, 7 տարի շրջանառության ժամկետով, անվանական, արժեկտրոնային, ստորադաս պարտատոմսերի ազդագրի գրանցման հայտ, ինչպես նաև համապատասխան ազդագիրը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 68Ն որոշմամբ հաստատված «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ով ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
«ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ-ն 2024 թվականի հոկտեմբերի 11-ին, նոյեմբերի 2-ին և 8-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել նաև ազդագրի լրացում:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2024 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 47 արձանագրություն)`

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցել «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ-ի կողմից 2024 թվականի սեպտեմբերի 20-ին (հոկտեմբերի 11-ին, նոյեմբերի 2-ին և 8-ին ներկայացված լրացումներով) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված 10,000,000 (տասը միլիոն) ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով՝ 100 (հարյուր) ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 6,25% արժեկտրոնի տարեկան եկամտաբերությամբ, արժեկտրոնների վճարման հաճախականությունը՝ եռամսյակային, 7 տարի շրջանառության ժամկետով, անվանական, արժեկտրոնային, ստորադաս պարտատոմսերի ազդագիրը:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրմանը հաջորդող օրվանից:

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ