«ԼԻԴԵՐ ԿՈՄՊԼԵՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փոխանակման կետին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող համակարգչային ծրագրի գործարկմանը համաձայնություն տալու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/438 Ա
14.11.2024
«ԼԻԴԵՐ ԿՈՄՊԼԵՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փոխանակման կետին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող համակարգչային ծրագրի գործարկմանը համաձայնություն տալու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 113-րդ կետը և հաշվի առնելով «ԼԻԴԵՐ ԿՈՄՊԼԵՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2024 թվականի նոյեմբերի 6-ի դիմումը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Համաձայնություն տալ «ԼԻԴԵՐ ԿՈՄՊԼԵՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (արտարժույթի առուվաճառքի թիվ 880 լիցենզիա, հասցե՝ ՀՀ, Վայոց Ձորի մարզ, ք. Վայք, Ջերմուկի խճուղի 6 գործարան) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող համակարգչային ծրագրի գործարկմանը:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տեղեկատվական տեխնոլոգիաների և կիբերանվտանգության տնօրինության տեղեկատվական տեխնոլոգիաների վարչությանը` կատարել համապատասխան ծրագրի տեղադրումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ