«Էփրիքոթ կապիտալ» փակ բաժնետիրական ընկերության «Սեյֆ Սթրաթեջի» միջակայքային ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունների գրանցման երեք աշխատանքային օրվա ժամկետը կասեցնելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/426 Ա

06.11.2024

«Էփրիքոթ կապիտալ» փակ բաժնետիրական ընկերության «Սեյֆ Սթրաթեջի» միջակայքային ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունների գրանցման երեք աշխատանքային օրվա ժամկետը կասեցնելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի է1) կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 112-րդ հոդվածը, քննարկելով «Էփրիքոթ կապիտալ» ՓԲԸ-ի կողմից «Էփրիքոթ կապիտալ» փակ բաժնետիրական ընկերության «Սեյֆ Սթրաթեջի» միջակայքային ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները գրանցելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված 30.10.2024թ., 31.10.2024թ. և 04․11․2024թ. միջնորդագրերն ու կից փաստաթղթերը`

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Կասեցնել «Էփրիքոթ կապիտալ» փակ բաժնետիրական ընկերության «Սեյֆ Սթրաթեջի» միջակայքային ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունների գրանցման երեք աշխատանքային օրվա ժամկետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ