«Գլաձոր ունիվերսալ վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/427 Ա
07.11.2024
«Գլաձոր ունիվերսալ վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է.1» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 92-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 1-ի թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 13-ի 133-րդ կետը, հաշվի առնելով «Գլաձոր» ՈՒՎԿ ՓԲԸ 15.10.2024թ. և 30.10.2024թ. միջնորդագիրն ու կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ եմ.
1. Գրանցել «Գլաձոր» ՈՒՎԿ ՓԲԸ վերստուգողի պաշտոնում Ալբերտ Արմենի Ղազարյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ