«Հայաստանի ֆոնդային բորսա» բաց բաժնետիրական ընկերության մի շարք կանոնների փոփոխությունները գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/425 Ա
06.11.2024
«Հայաստանի ֆոնդային բորսա» բաց բաժնետիրական ընկերության մի շարք կանոնների փոփոխությունները գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 116-րդ հոդվածի 4-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հունվարի 15-ի թիվ 17Ն որոշմամբ հաստատված «Կարգավորվող շուկայի օպերատորի գրանցումն ու լիցենզավորումը, կարգավորվող շուկայի օպերատորի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 5/01-ի 66-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2024 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 46 արձանագրություն), ուսումնասիրելով «Հայաստանի ֆոնդային բորսա» բաց բաժնետիրական ընկերության կողմից 20.09.2024թ., 11.10.2024թ. և 01.11.2024թ. ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը`
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցել «Հայաստանի ֆոնդային բորսա» բաց բաժնետիրական ընկերության դիտորդ խորհրդի կողմից 13.09.2024թ. և 30.10.2024թ. հաստատված «Պետական պարտատոմսերի աճուրդների կազմակերպման կանոններ»-ի, «Արժեղթերի ցուցակման և առևտրին թույլատրման կանոններ»-ի, «Պետական պարտատոմսերի առևտրի կանոններ»-ի, «Արտարժույթի առևտրի կանոններ»-ի, «Տեղեկատվության բացահայտման կանոններ»-ի, «Սակագների մասին կանոններ»-ի և «Առևտրի ընդհանուր կանոններ»-ի փոփոխությունները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ