«ԲիՍի Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերության «ԲիՍի Փրայվիթ էքուիթի I» պայմանագրային ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու 10 աշխատանքային օրվա ժամկետը կասեցնելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/421 Ա

06.11.2024

«ԲիՍի Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերության «ԲիՍի Փրայվիթ էքուիթի I» պայմանագրային ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու 10 աշխատանքային օրվա ժամկետը կասեցնելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 112-րդ հոդվածը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2024 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 46 արձանագրություն) և քննարկելով «ԲիՍի Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերության «ԲիՍի Փրայվիթ Էքուիթի I» պայմանագրային ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու համար 2024 թվականի հոկտեմբերի 29-ին և նոյեմբերի 4-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Կասեցնել «ԲիՍի Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերության «ԲիՍի Փրայվիթ Էքուիթի I» պայմանագրային ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման 10 աշխատանքային օրվա ժամկետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ