«Մետա-Իքս Մարկետս» փակ բաժնետիրական ընկերության (ներդրումային ընկերություն) ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/415 Ա

30.10.2024

«Մետա-Իքս Մարկետս» փակ բաժնետիրական ընկերության (ներդրումային ընկերություն) ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի 221-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 15.01.2008թ. թիվ 15-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների ու ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց որակավորման կարգը, ղեկավարների մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու գրանցման կարգը» կանոնակարգ 4/05-ի 20-րդ կետը և 26-րդ կետի 1-ին ենթակետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2024 թվականի հոկտեմբերի 30-ի թիվ 45 արձանագրություն) և «Մետա-Իքս Մարկետս» փակ բաժնետիրական ընկերության՝ 2024թ. հոկտեմբերի 4-ին և 2024թ. հոկտեմբերի 24-ին ՀՀ կենտրոնական բանկ ներկայացրած միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ո ւ մ ե մ .

1. Գրանցումից հանել «Մետա-Իքս Մարկետս» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր հաշվապահի պաշտոնում գրանցված Կարեն Միրումյանին։
2. «Մետա-Իքս Մարկետս» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր հաշվապահի պաշտոնում գրանցել Տիգրան Բաբայանին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: