Հարկ վճարողի յուրաքանչյուր բանկային հաշվի ամփոփ տեղեկությունների ստացման էլեկտրոնային համակարգի տեխնիկական բնութագիրը, տեղեկությունների փոխանցման կարգը և փոխանցվող տվյալների տիպային ձևաչափը սահմանելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/404 Ա

17.10.2024

Հարկ վճարողի յուրաքանչյուր բանկային հաշվի ամփոփ տեղեկությունների ստացման էլեկտրոնային համակարգի տեխնիկական բնութագիրը, տեղեկությունների փոխանցման կարգը և փոխանցվող տվյալների տիպային ձևաչափը սահմանելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 18-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 350.1-ին հոդվածի 1-ին մասը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Սահմանել՝
1) Տեղեկությունների փոխանցման կարգը՝ համաձայն հավելված 1-ի:
2) Փոխանցվող տվյալների տիպային ձևաչափը՝ համաձայն հավելված 2-ի:
3) Հարկ վճարողի յուրաքանչյուր բանկային հաշվի ամփոփ տեղեկությունների ստացման էլեկտրոնային համակարգի տեխնիկական բնութագիրը՝ համաձայն հավելված 3-ի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:


Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ                  Հովհաննես Խաչատրյան