«4ՍԵԶՈՆ ՄՈԴԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փոխանակման կետին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող համակարգչային ծրագրի գործարկմանը համաձայնություն տալու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/406 Ա

23.10.2024

«4ՍԵԶՈՆ ՄՈԴԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փոխանակման կետին  Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող համակարգչային ծրագրի գործարկմանը համաձայնություն տալու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» Կանոնակարգ 10-ի 113-րդ կետը և հաշվի առնելով «4ՍԵԶՈՆ ՄՈԴԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված՝ 2024 թվականի հոկտեմբերի 18-ի դիմումը՝

Ո ր ո շ ո ւ մ ե մ .

1. Համաձայնություն տալ «4ՍԵԶՈՆ ՄՈԴԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (արտարժույթի առուվաճառքի թիվ 878 լիցենզիա, հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Ագաթանգեղոսի փողոց 7 շենք, 283 և 268 շինություններ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող համակարգչային ծրագրի գործարկմանը:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Տեղեկատվական տեխնոլոգիաների և կիբերանվտանգության տնօրինության Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչությանը` կատարել համապատասխան ծրագրի տեղադրումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
անդամ Հասմիկ Ղահրամանյան