«Արմենիան Ինվեսթմընթ Ֆանդ» փակ բաժնետիրական ընկերություն կորպորատիվ ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի գրանցման կասեցված 10 աշխատանքային օրվա ժամկետը վերսկսելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/395 Ա
14.10.2024
«Արմենիան Ինվեսթմընթ Ֆանդ» փակ բաժնետիրական ընկերություն կորպորատիվ ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի գրանցման կասեցված 10 աշխատանքային օրվա ժամկետը վերսկսելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 112-րդ հոդվածը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2024 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ 42 արձանագրություն), «Արմենիան Ինվեսթմընթ Ֆանդ» փակ բաժնետիրական ընկերություն կորպորատիվ ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի գրանցման համար 2024 թվականի հուլիսի 16-ին, օգոստոսի 17-ին և սեպտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Վերսկսել Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահի 24.07.2024 թ. թիվ 1/280 Ա որոշմամբ կասեցված՝ «Արմենիան Ինվեսթմընթ Ֆանդ» փակ բաժնետիրական ընկերություն կորպորատիվ ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի գրանցման 10 աշխատանքային օրվա ժամկետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյան