«ԻՆՎԵՍՏ ՍՈԼՅՈՒՇԸՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ԷՅՉ ԲՐԱԴԵՐՍ» պայմանագրային ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման կասեցված 10 աշխատանքային օրվա ժամկետը վերսկսելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/394 Ա
14.10.2024
«ԻՆՎԵՍՏ ՍՈԼՅՈՒՇԸՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ԷՅՉ ԲՐԱԴԵՐՍ» պայմանագրային ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման կասեցված 10 աշխատանքային օրվա ժամկետը վերսկսելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 112-րդ հոդվածը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2024 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ 42 արձանագրություն), «ԻՆՎԵՍՏ ՍՈԼՅՈՒՇԸՆՍ» ՍՊԸ-ի կողմից «ԷՅՉ ԲՐԱԴԵՐՍ» պայմանագրային ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու համար 2024 թվականի հուլիսի 16-ին և օգոստոսի 17-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Վերսկսել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 24.07.2024թ. թիվ 1/281 Ա որոշմամբ կասեցված՝ «ԻՆՎԵՍՏ ՍՈԼՅՈՒՇԸՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ԷՅՉ ԲՐԱԴԵՐՍ» պայմանագրային ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման 10 աշխատանքային օրվա ժամկետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի
տեղակալ Հովհաննես Խաչատրյան