ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ քննչական կոմիտեի և այլ գերատեսչությունների կողմից ՀՀ ԿԲ-ին տրամադրվող վիճակագրության բովանդակությունը, ձևը, տրամադրման կարգը և ժամկետները հաստատելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 143-Ն
13.09.2016
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի հանրապետության քննչական կոմիտեի, Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության, Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին տրամադրվող վիճակագրության բովանդակությունը, ձևը, տրամադրման կարգը և ժամկետները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հունվարի 27-ի թիվ 23-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
Հրապարակման ամսաթիվ՝ 17.10.2016
Նպատակ ունենալով սահմանել փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում առավել ամբողջական վիճակագրության վարման համար անհրաժեշտ ձևեր և կարգ,
հիմք ընդունելով «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասը,
ղեկավարվելով «Կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. Հաստատել «Փողերի լվացման գործերով նախաքննությունների վիճակագրության ձևը»՝ համաձայն Հավելված 1-ի:
2. Հաստատել «Փողերի լվացման գործերով դատական քննությունների և դատական ակտերի վիճակագրության ձևը»՝ համաձայն Հավելված 2-ի:
3. Հաստատել «Փողերի լվացմանը նախորդող հանցագործությունների վիճակագրության ձևը»՝ համաձայն Հավելված 3-ի:
4. Հաստատել «Ահաբեկչության ֆինանսավորման գործերով նախաքննությունների վիճակագրության ձևը»՝ համաձայն Հավելված 4-ի:
5. Հաստատել «Ահաբեկչության ֆինանսավորման գործերով դատական քննությունների և դատական ակտերի վիճակագրության ձևը»՝ համաձայն Հավելված 6-ի:
6. Հաստատել «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման գործերով իրականացված փաստացի բռնագանձումների վիճակագրությոան ձևը»՝ համաձայն Հավելված 6-ի:
7. Հաստատել «Ըստ փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման և նախորդող հանցագործությունների դեպքերով հարուցված քրեական գործերով՝ ստացված իրավական օգնություն ցուցաբերելու մասին բոլոր տեսակի հարցումների վիճակագրության ձևը»՝ համաձայն Հավելված 7-ի:
8. Հաստատել «Ըստ փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման և նախորդող հանցագործությունների դեպքերով հարուցված քրեական գործերով՝ ուղարկված իրավական օգնություն ցուցաբերելու մասին բոլոր տեսակի հարցումների վիճակագրության ձևը»՝ համաձայն Հավելված 8-ի:
9. Հաստատել «Ըստ փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման և նախորդող հանցագործությունների դեպքերով հարուցված քրեական գործերով՝ գույքի կալանադրումների և բռնագանձումների մասով միջազգային համագործակցության վիճակագրության ձևը»՝ համաձայն Հավելված 9-ի:
10. Հաստատել «Շահումով խաղերի, խաղատների և վիճակախաղերի կազմակերպիչների, աուդիտորական կազմակերպությունների՝ վերահսկողությունների վիճակագրության ձևը»՝ համաձայն Հավելված 10-ի:
11. Հաստատել «Նոտարների վերահսկողության վիճակագրության ձևը»՝ համաձայն Հավելված 11-ի:
12. Հաստատել «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի օրենսդրության խախտումների համար իրականացված վարչական վարույթների և պատասխանատվության միջոցների վիճակագրության ձևը»՝ համաձայն Հավելված 12-ի:
13. Հաստատել փողերի լվացմանը նախորդող այն հանցագործությունների ցանկը, որոնց վերաբերյալ սույն որոշմամբ նախատեսված դեպքերում համապատասխան մարմինները պետք է վարեն վիճակագրություն՝ համաձայն Հավելված 13-ի:
14. Հաստատել «Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի, Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության, Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին վիճակագրության տրամադրման ժամկետները և կարգը»՝ համաձայն Հավելված 14-ի:
15. Հաստատել Հավելվածներ 1-ից 12-ով նախատեսված տվյալների լրացման ուղեցույցը՝ համաձայն Հավելված 15-ի:
16. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հունվարի 27-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին տրամադրվող վիճակագրության բովանդակությունը, ձևը, տրամադրման կարգը և ժամկետները հաստատելու մասին» թիվ 23-Ն որոշումը:
17. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն որոշման 16-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 21-ից:
18. Սույն որոշման հիման վրա կիսամյակային կտրվածքով տրամադրման ենթակա վիճակագրական տվյալները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ են ներկայացվում 2017 թվականի հուլիս ամսից: Սույն որոշման հիման վրա տարեկան կտրվածքով տրամադրման ենթակա վիճակագրական տվյալները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ են ներկայացվում 2018 թվականի հունվար ամսից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2016 թ. սեպտեմբերի 16
Երևան