Անհատ ձեռնարկատեր Գուրգեն Մելիքյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 630 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 87 Ա

24.05.2016

Անհատ ձեռնարկատեր Գուրգեն Մելիքյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 630 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 36-րդ կետը, հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Գուրգեն Մելիքյանի` 2016 թվականի ապրիլի 13-ին, 2016 թվականի մայիսի 4-ին, 2016 թվականի մայիսի 5-ին և 2016 թվականի մայիսի 12-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացրած դիմումները և կից փաստաթղթերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2016 թվականի մայիսի 18-ի թիվ 21 արձանագրություն)` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. Վերաձևակերպել անհատ ձեռնարկատեր Գուրգեն Մելիքյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 630 լիցենզիան՝ կապված Գուրգեն Մելիքյան փոխանակման կետի հասցեի անվանափոխության հետ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

 

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան

2016 թ. մայիսի 26
Երևան