«ՍԱՌՏԵ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե 233 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 86 Ա

24.05.2016

«ՍԱՌՏԵ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե 233 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2016 թվականի մայիսի 11-ի թիվ 20 արձանագրություն) և «ՍԱՌՏԵ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2016 թվականի ապրիլի 26-ին և 2016 թվականի ապրիլի 29-ին ներկայացված՝ գրավատնային գործունեության իրականացման լիցենզիայի վերաձևակերպման վերաբերյալ միջնորդագրերը՝ կապված «ՍԱՌՏԵ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության իրավաբանական և գործունեության հասցեի անվանափոխության հետ (նոր հասցե՝ ՀՀ, ք.Երևան, Մ.Խորենացու փող. 2-րդ փակ., 17/5)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. Վերաձևակերպել «ՍԱՌՏԵ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե 233 լիցենզիան (տրված՝ 09.06.2011թ.):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

 

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                            Արթուր Ջավադյան

2016 թ. մայիսի 26
Երևան