Անհատ ձեռնարկատեր Արմինե Մարաբյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 687 լիցենզիան վերաձևակերպելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 74 Ա
10.04.2016
Անհատ ձեռնարկատեր Արմինե Մարաբյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 687 լիցենզիան վերաձևակերպելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 36-րդ կետը, հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Արմինե Մարաբյանի` 2016 թվականի մարտի 31-ին և 2016 թվականի ապրիլի 26-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացրած դիմումները և կից փաստաթղթերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2016 թվականի ապրիլի 27-ի թիվ 17 արձանագրություն)` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
1. Վերաձևակերպել անհատ ձեռնարկատեր Արմինե Մարաբյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 687 լիցենզիան՝ կապված Արմինե Մարաբյանի բնակության վայրի փոփոխության հետ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2016 թ. մայիսի 12
Երևան