«ՌԵՎԵՐՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 306 լիցենզիան վերաձևակերպելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 73 Ա
10.04.2016
«ՌԵՎԵՐՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 306 լիցենզիան վերաձևակերպելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2016 թվականի մայիսի 4-ի թիվ 18 արձանագրություն) և «ՌԵՎԵՐՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2016 թվականի ապրիլի 7-ի, 2016 թվականի ապրիլի 19-ի և 2016 թվականի ապրիլի 27-ի միջնորդագրերը՝ կապված գրավադրված մեծածավալ գույքի պահպանության համար նախատեսված տարածքի շահագործման թույլտվություն ստանալու հետ (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Ավան, Ռուբինյանց փ. 27/4)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. Վերաձևակերպել «ՌԵՎԵՐՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 306 լիցենզիան (տրված՝ 11.12.2015թ.):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2016 թ. մայիսի 12
Երևան