«ԵՎՐՈ ԿՐԵԴԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 295 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 72 Ա

10.04.2016

«ԵՎՐՈ ԿՐԵԴԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 295 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2016 թվականի մայիսի 4-ի թիվ 18 արձանագրություն) և «ԵՎՐՈ ԿՐԵԴԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2016 թվականի ապրիլի 11-ի միջնորդագիրը՝ կապված գրավադրված մեծածավալ գույքի պահպանության համար նախատեսված տարածքի հասցեափոխության հետ (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Արին Բերդի 3-րդ նրբ. 21 շինություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. Վերաձևակերպել «ԵՎՐՈ ԿՐԵԴԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 295 լիցենզիան (տրված՝ 17.03.2015թ.):


2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

 

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                           Արթուր Ջավադյան

2016 թ. մայիսի 12
Երևան